Հետաքրքիր է, որ ի տարբերություն եվրոպական մայրաքաղաքներում որոշումներ կայացնողների՝ Եվրոպայի հասարակության շրջանում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ տրամադրությունները փոխվել են։ Եթե 2022-ին էմոցիոնալ պոռթկում կար և Ուկրաինային անվերապահորեն աջակցելու պատրաստակամություն, այսօր եվրոպացիների մոտ գերակշռում է սեփական տնտեսական ապագայի նկատմամաբ վախը։ Միջազգային սոցիոլոգիական հարցումներն են սա ցույց տալիս: