Հանրահայտ AI լաբորատորիան, IPO անցկացնելու փոխարեն, նախապատրաստվում է մասնավոր ներդրումների նոր ռեկորդային փուլի, գրում է TechCrunch-ը։ Ըստ CNBC-ի աղբյուրների փոխանցման՝ OpenAI-ը մոտ է մասնավոր ֆինանսավորման հերթական հսկայական փուլն ամփոփելուն։ Ընկերությունը ծրագրում է ներգրավել մինչև 30 միլիարդ դոլար՝ 1․25 տրիլիոն դոլար նախնական գնահատմամբ (pre-money valuation)։ Ներդրումային այս փուլը գլխավորում են Coatue հիմնադրամը և Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) ներդրողները։ Այս նորությունը հաջորդում է Bloomberg-ի՝ մեկ ամիս առաջ հրապարակած նմանատիպ զեկույցին, որում նշվում էր, որ ChatGPT-ի ստեղծողը փորձում էր 30 միլիարդ դոլար ներգրավել 1․4 տրիլիոն դոլար գնահատմամբ։ Ըստ երկու պարբերականների՝ գործարքի պայմանները դեռևս քննարկման փուլում են, ուստի վերջնական թվերը կարող են փոխվել։ CNBC-ն նաև հավելում է, որ ՄԱԷ-ից ակնկալվող ֆինանսավորումը կարող է զուգորդվել OpenAI-ին լրացուցիչ հաշվողական հզորություններ (compute capacity) տրամադրելու համաձայնագրով։ OpenAI-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրը։ Եթե OpenAI-ի գնահատականն այս փուլի արդյունքում գերազանցի 1 տրիլիոն դոլարի շեմը, այն կսահմանի պատմական ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաբարձր գնահատված մասնավոր ընկերությունը։ Սա էլ ավելի բարձր կբարձրացնի նշաձողը ընկերության առաջիկա IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) առաջ։ Հիշեցնենք, որ OpenAI-ը դեռևս հունիսին էր գաղտնի IPO-ի փաստաթղթեր ներկայացրել, որին նախորդել էր մարտին տեղի ունեցած ֆինանսավորման փուլը՝ ընկերությունը գնահատելով 852 միլիարդ դոլար։ Այս աստղաբաշխական գնահատականը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Anthropic-ի սպասվող IPO-ի վրա, որը, ըստ վերլուծաբանների, ավելի մոտ է իրականացմանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Anthropic-ի հանրային S-1 հայտի հրապարակմանը կարող ենք ականատես լինել ցանկացած պահի։ CNBC-ն հայտնում է, որ Anthropic-ն իր հանրային դեբյուտի համար ակնկալում է 1․5-ից 2 տրիլիոն դոլարի գնահատում։ Հիշեցնենք, որ մայիսին Anthropic-ը ներգրավել էր 65 միլիարդ դոլար՝ 965 միլիարդ դոլար գնահատմամբ (ինչը շատերն համարում էին դեպի IPO տանող վերջին խոշոր փուլը) և հունիսին նույնպես գաղտնի դիմում էր ներկայացրել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
1․25 տրիլիոն դոլար և պատմական ռեկորդ. OpenAI-ը պատրաստվում է աննախադեպ գործարքի
Հանրահայտ AI լաբորատորիան, IPO անցկացնելու փոխարեն, նախապատրաստվում է մասնավոր ներդրումների նոր ռեկորդային փուլի, գրում է TechCrunch-ը։Ըստ CNBC-ի աղբյուրների փոխանցման՝ OpenAI-ը մոտ է մասնավոր ֆինանսավորման հերթական հսկայական փուլն ամփոփելուն։ Ընկերությունը ծրագրում է ներգրավել մինչև 30 միլիարդ դոլար՝ 1․25 տրիլիոն դոլար նախնական գնահատմամբ (pre-money valuation)։ Ներդրումային այս փուլը գլխավորում ե...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Մասկը խոստացել է SpaceX-ի բաժնետոմսեր նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Խելացի հավելվածներ, որոնք ցուցադրում են iPhone Duo-ի իրական հնարավորությունները․ ինչպես է փոխվում սմարթֆոնից օգտվելու փորձառությունը
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Տգեղ է, բայց թրենդային. ինչո՞ւ են այս «տարօրինակ» կոշիկները վաճառվում ռեկորդային արագությամբ
Armenian Business News (ABNews) / 4 hours ago
Related coverage

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը
Shant News / 40 minutes ago

Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել
Sputnik Armenia / 3 hours ago

Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Factor.am / 3 hours ago

Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով․ Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը
Aravot / 4 hours ago