Սևան-Երևան մայրուղում իրավիճակը լարված է․ ճանապարհի տարբեր հատվածներում միաժամանակ 6 ավտովթար է գրանցվել, ինչի հետևանքով առաջացել է շուրջ 8 կիլոմետրանոց խցանում։ Վարորդները ստիպված են երկար ժամանակ անցկացնել ճանապարհին, իսկ երթևեկությունը զգալիորեն դանդաղել է։ Ավտովթարների պատճառների և հնարավոր տուժածների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այս պահին ներկայացված չեն։ The post 8 կիլոմետրանոց խցանում՝ Սևան-Երևան մայրուղում․ գրանցվել է 6 ավտովթար appeared first on Alphanews .