Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տվյալներ՝ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին՝ ժամը 20։00-ի դրությամբ։ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ Քվեարկության օրը ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 277 անձ, ևս 100 դիմում մերժվել է։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 172 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող Զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 22 զանգեր։ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 14 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԻՄ ընտրությունների ընթացքում 35 ահազանգ է ստացվել, 5 դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 22 զանգեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Hetq / 9 minutes ago

ԿԸՀ-ն ընտրությունների օրը 42 իրավիճակի վերաբերյալ արագ արձագանքում է իրականացրել
Hetq / 18 minutes ago

Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը առանց հրավերի մտել էր քվեասենյակ #shorts #ՏԻՄ #ընտրություն
Hetq / 1 hour ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Hetq / 1 hour ago
Related coverage

Ստեփանավանում ընթացակարգային խախտումներ են արձանագրվել ձայների հաշվարկի ժամանակ․ «Ազատ քվե»
Infocom / 8 minutes ago

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակների վերաբերյալ
1in.am / 9 minutes ago

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
Factor.am / 12 minutes ago

Ընտրողների մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ Գառնի համայնքում
Aravot / 14 minutes ago