Չնայած ընտրողների թվի և կտրոնների միջև անհամապատասխանությանը՝ Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվել է։ Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Սարիբեկյանը պնդեց, որ խնդիր չկա: Factor TV-ի հարցին՝ թե որքան է ընտրողների ու կտրոնների տարբերությունը, հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, թե միայն մեկն է, սակայն այլ անդամներ ընթացքում ավելի մեծ թվով էին տարբերություն նշում: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ պնդեց, թե հնարավոր է՝ կտրոնը ծրարի մեջ դրած լինեն: Ժամը 20:00-ին սահմանված կարգով փակվել են 38/22 ընտրատեղամասի դռները: Այդ պահի դրությամբ սենյակում քվեարկող չի եղել: Հիշեցնենք, որ Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ Մանրամասները՝ տեսանյութում: Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
Factor.am / 29 minutes ago

ՔՊ-ն մեծ առավելությամբ հաղթեց Իջևանի 38/22 ընտրատեղամասում
Factor.am / 33 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 36 minutes ago

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Factor.am / 1 hour ago
Related coverage

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում
168 Jham / 16 minutes ago

Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը
Shant News / 16 minutes ago

Ամփոփ․ ՏԻՄ ընտրություններով ի՞նչ արդյունք է գրանցվել, ովքե՞ր են առաջատարները․ թարմացվող
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
168 Jham / 22 minutes ago