ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդներ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին արծաթե մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած մրցաշարում։ Սա ռուսաստանցիների առաջին մեդալն է գեղասահքի Գրան պրիում վերջին հինգ տարվա ընթացքում:Գեղասահորդներն ազատ ծրագրում ստացել են 121,81 միավոր, ընդհանուր՝ 197,66 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Անաստասիա Մետյոլկինա-Լուկա Բերուլավա զույգը (204,65):Հունիսի 30-ին Չմշկասահորդների միջազգային միությունը ռուսաստանցիներին թույլատրել էր չեզոք կարգավիճակով մասնակցել մրցումներին: Որոշումը վերաբերում է գեղասահքին, շորթ թրեքին և չմշկավազքին:Ավելի վաղ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին դարձել էին 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ: 2020 թվականին զույգը հաղթել էր Եվրոպայի առաջնությունում, իսկ այս տարվա ամռանը ISU-ն նրանց չեզոք կարգավիճակ էր տվել` միջազգային մրցումներին մասնակցելու համար:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանցի զույգը գեղասահքի Գրան պրիի առաջին մեդալն է նվաճել հինգ տարվա ընթացքում
Ազատ ծրագրում ոսկին նվաճել են Վրաստանի ներկայացուցիչներ Անաստասիա Մետյոլկինան և Լուկա Բերուլավան:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Как подорожание газа скажется на потребителях и экономике Армении: расчеты эксперта
Sputnik Armenia / 54 minutes ago

Тысячи человек поймали с алкоголем на вокзалах Германии после запрета на распитие
Sputnik Armenia / 1 hour ago

Российская пара взяла первую медаль Гран-при по фигурному катанию за пять лет
Sputnik Armenia / 1 hour ago

Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝ Արտաշատում
Yerkir / 10 minutes ago

Թրամփ․ Մելանիան ավելիին է հասնում, քան Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները
168 Jham / 11 minutes ago

Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները
24TV / 24News / 15 minutes ago

Խելացի հավելվածներ, որոնք ցուցադրում են iPhone Duo-ի իրական հնարավորությունները․ ինչպես է փոխվում սմարթֆոնից օգտվելու փորձառությունը
Armenian Business News (ABNews) / 18 minutes ago