Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Այդ մասին նա պատմել է «Вести» լրատվական ծառայության համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։