Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած BYD մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած Kia մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Kia-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ում ժամեր անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՃՏՀ քննչական բաժնի ծառայողների հետ հայտնաբերել են ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ հայտնաբերման մասին փաստաթղթեր են կազմվել և նրան ու փաստաթղթերը Մաշտոցի ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ այսօր առավոտյան Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորների Մարիաննա Ա․-ն մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինը ուներ 3 երեխա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավտովթար Երևանում. 4 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Ավտովթար Երևանում. 4 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

ChatGPT-ն չի բուժի վնասվածքը
ABC Media / 1 hour ago

ԵՂՈՒՆԳԻ ԳՈՒՅՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ․ՄՈՒՇԵՂ ՄԱՆՈՒԿՅԱՆ
168 Jham / 1 hour ago

Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Shant News / 2 hours ago

Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Sputnik Armenia / 2 hours ago



