ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան մատակարարվող գազի գնի 69% թանկացման պարագայում սպառողների համար գազի գինը կբարձրանա շուրջ 29%–ով` 143 դրամից հասնելով 185–ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։Արամյանի գնահատականներով` գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններով։Իսկ ամենաշատը, նրա խոսքով, տուժելու է արտադրությունը` գյուղատնտեսական ապրանք արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։«Թո՞ւյլ կտա իրենց շահութաբերությունը կլանել գազի գնի 69% բարձրացումը։ Բիզնեսի որոշ տեսակների մոտ` այո՛, որոշ տեսակների մոտ՝ ո՛չ։ Օրինակ` ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է ընդհանրապես խնդիր չունենալ։ Բայց գյուղատնտեսությունը, ծանր արդյունաբերությունը, որոնց ծախսերի կառուցվածքում զգալի է գազի կշիռը, բնականաբար, խնդիրներ են ունենալու։ Սա ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական պոտենցիալին։ Դրա համար էլ Մարտին Գալստյանը օգտագործել է այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես նրա հետ համաձայն եմ»,– ասաց Արամյանը։Խոսելով գազի հնարավոր թանկացումից` Փաշինյանը լրագրողներին նաև ասել էր, որ գազի գինը նախկինում էլ է թանկացել, բայց ՀՀ կառավարությունը հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի բնակչության համար։Արամյանը հիշեցրեց, որ այդ սուբսիդավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ քաղաքացիների հաշվին, և այդ ծախսերն անվերջ հնարավոր չէ թողնել պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ շարքային քաղաքացու գրպանի վրա։«Եթե հասարակության բոլոր անդամներին պետք է սուբսիդավորի, դա բավական լուրջ ծախս է լինելու բյուջեի համար։ Եթե լինելու են ֆոկուս խմբեր, ապա պետք է հասկանանք` ովքեր են լինելու այդ խմբերը։ Հետևաբար պետք է հասկանանք` եթե սակագինը բարձրանա, մասնակի են սուբսիդավորելու, ամբողջությամբ են սուբսիդավորելու, ինչ ժամկետներում են սուբսիդավորելու, որպեսզի կարողանանք դատողություն անել, թե բյուջեի վրա բեռը ինչքան է լինելու»,– ասաց նախկին նախարարը։Նրա խոսքով` հատկապես ընթացիկ տարվա բյուջեում նման ծավալի լրացուցիչ ծախսային բեռ ավելացնելը չափազանց բարդ խնդիր է գործադիր իշխանության համար, և այսօրինակ ծախսերը, որպես կանոն, իրականացվում են կապիտալ ծախսերի կրճատման հաշվին, այսինքն` դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլն։Նշենք, որ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել
Գազի գնի հնարավոր բարձրացումը, ֆինանսների նախկին նախարարի համոզմամբ, ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական ներուժին։ Վարդան Արամյանն այս առումով համաձայն է ԿԲ նախագահի ներկայացրած ապոկալիպտիկ սցենարի հետ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Как подорожание газа скажется на потребителях и экономике Армении: расчеты эксперта
Sputnik Armenia / 21 minutes ago

Ռուսաստանցի զույգը գեղասահքի Գրան պրիի առաջին մեդալն է նվաճել հինգ տարվա ընթացքում
Sputnik Armenia / 32 minutes ago

Тысячи человек поймали с алкоголем на вокзалах Германии после запрета на распитие
Sputnik Armenia / 42 minutes ago

Российская пара взяла первую медаль Гран-при по фигурному катанию за пять лет
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Factor.am / 1 hour ago

Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով․ Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը
Aravot / 1 hour ago

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան
1in.am / 2 hours ago

Արարատ Միրզոյանի ելույթը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին
Hetq / 2 hours ago