Իջևանի 38/21 ընտրատեղամասում ընտրություն կատարող քաղաքացիներից մեկը քվեատուփի հետևից սկսել էր ակտիվ խոսել հանձնաժողովի անդամների հետ: Ընտրողի խոսքով՝ քվեաթերթիկը ծրարի մեջ չէր մտնում: Նա սկսեց նկարագրել, թե ինչպես է մի թերթիկը ծրարի մեջ դնում, իսկ մյուսը գցում չօգտագործված թերթիկների աղբարկղը: Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1428 քաղաքացի, ժամը 18:48-ի դրությամբ 464 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, կամ ընտրողների 32,5 տոկոսը: Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով, կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ ԿԸՀ-ից հայտնել են, որ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրողների գրանցման համար օգտագործվում է 972 տեխնիկական սարքավորում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու համար՝ 28 զանգվածային լրատվության միջոց։ Մանրամասները՝ տեսանյութում: Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 20 minutes ago

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Factor.am / 27 minutes ago

Արփի Դավոյանը եկավ Ստեփանավանում ՔՊ-ի շտաբ, սակայն հարցերի չպատասխանեց
Factor.am / 35 minutes ago

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
Factor.am / 36 minutes ago
Related coverage

«Էն ժամանակները չեն, որ մարդկանց բռնաճնշումներով քարոզարշավի տանես»․ Արթիկի համայնքապետի ՔՊ թեկնածու
Aravot / 15 minutes ago

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է
168 Jham / 17 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցում. Հանուն ի՞նչ համայնքի են ընտրում արմավիրցիները
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

«Պրովոկացիա եք անում», «Ինքը շպիոն ա, նկարե՛ք». ընտրական աղմկոտ օր՝ Արտաշատում
5TV Armenia / 27 minutes ago