Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր: Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր: The post Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP 17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Azg / 1 hour ago
Պատմական կեղծարարություններ ԱՄՆ-ում․ Բաքուն Վաշինգտոնում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը
Azg / 7 hours ago

Անդրանիկը թուրքերի թշնամին էր և հազարավոր թուրք է սպանել, բայց մեծ հերոս էր
Azg / 7 hours ago

Պետք է անհապաղ վերականգնեն Զորավարի պատկերն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե մտահղացված էր՝ դպրոցի պատին. Արմեն Այվազյան
Azg / 8 hours ago
Related coverage

Ermeni atlet Artur Davtyan 2. kez dünya şampiyonu oldu
Ermenihaber / 1 hour ago

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
168 Jham / 1 hour ago

Արթուր Դավթյանը դարձել է մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Shant News / 2 hours ago

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Sputnik Armenia / 2 hours ago