Հոկտեմբերի 25-ին` Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի կարևոր դերը նոր գործարար կապերի հաստատման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական ընկերությունների՝ միջազգային արժեքային շղթաներում ներգրավման հնարավորությունների բացահայտման գործում: Կարևորվել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կայուն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման և նորարարության ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների և կենսաբազմազանության պահպանության նպատակների համադրմամբ։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի համար կանխատեսելի և բարենպաստ պայմանների ձևավորումը՝ ընդգծելով կառավարությունների և գործարար համայնքի միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ սույն քննարկումները կարող են բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի նպաստ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացման և տնտեսական զարգացման,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
Այս համատեքստում ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանից Օման արտահանվող ապրանքների ցանկն ընդլայնելու. Անի Բադալյան
Hetq / 28 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Hetq / 40 minutes ago

Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը առանց հրավերի մտել էր քվեասենյակ
Hetq / 45 minutes ago

Արարատ Միրզոյանի ելույթը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին
Hetq / 1 hour ago
Related coverage

Թեժ պայքար Կապանի ավագանու ընտրություններում․ ովքե՞ր են առաջադրվել
Aravot / 4 minutes ago

Գյուլագարակի 25/24 ընտրատեղամասի դիմաց ոստիկանության և այլ մեքենաների կուտակումներ են
24TV / 24News / 4 minutes ago

Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Factor.am / 5 minutes ago

12/32 ընտրատեղամասում քաղաքացին յուրօրինակ ձևով ավարտեց իր ընտրությունը
24TV / 24News / 7 minutes ago