news.am Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։ «Հիմա արդեն հստակ կարող եմ ասել, որ թե՛ Մոսկվայում, թե՛ Պեկինում, թե՛ Վաշինգտոնում սկզբունքորեն պատրաստ են դրա անցկացմանը, և արդեն սկսվել է դրա նախապատրաստությունը», — հայտնել է Ուշակովը։ Ըստ նրա, չինական կողմը բանակցությունների կազմակերպմանը շատ լուրջ է մոտեցել։ ԱԽՏՀ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18–19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը սկսել են նախապատրաստվել ԱԽՏՀ-ի շրջանակներում եռակողմ գագաթնաժողովին․ Կրեմլ | news.am appeared first on Infocom .