Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամաբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։ Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի»,- նշված է հաղորդագրությունում։ The post Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Ականատես» դիտորդական առաքելությունը խախտումներ է արձանագրել մի շարք ընտրատեղամասերում
Infocom / 1 hour ago

Տեղամասային հանձնաժողովի անդամը ներողություն է խնդրել «ընդդիմադիրներին հաջողություն մաղթելու» գրառման համար և հեռացրել այն․ ԿԸՀ
Infocom / 1 hour ago

Մայիսյանի վարչական ղեկավարն ընտրողներին էր ուղղորդում, իսկ ՔՊ-ի վստահված անձը պնդում էր՝ նա տանն է | hetq.am
Infocom / 2 hours ago

Մոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը սկսել են նախապատրաստվել ԱԽՏՀ-ի շրջանակներում եռակողմ գագաթնաժողովին․ Կրեմլ | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին
Aravot / 11 minutes ago
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP 17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Azg / 42 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Hetq / 42 minutes ago

Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը
24TV / 24News / 52 minutes ago