Հոկտեմբերի 25-ին՝ COP17-ի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանն ընդգծել է մասնավոր հատվածի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանության պահպանության, տնտեսական դիմակայունության ամրապնդման և միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման գործում։ «ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի կարևոր դերը նոր գործարար կապերի հաստատման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական ընկերությունների՝ միջազգային արժեքային շղթաներում ներգրավման հնարավորությունների բացահայտման գործում: Կարևորվել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կայուն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման և նորարարության ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների և կենսաբազմազանության պահպանության նպատակների համադրմամբ։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի համար կանխատեսելի և բարենպաստ պայմանների ձևավորումը՝ ընդգծելով կառավարությունների և գործարար համայնքի միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ սույն քննարկումները կարող են բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի նպաստ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացման և տնտեսական զարգացման»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Factor.am / 9 minutes ago

Չեմ կարծում, որ անվավեր ճանաչեն,բայց դրոշմանիշների խնդիր կա.25/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Factor.am / 19 minutes ago

Քվեարկության ընթացքը Լեջանի 25/15 տեղամասում. ՈւՂԻՂ
Factor.am / 21 minutes ago

«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago
Related coverage

Գյուլագարակի ընտրատեղամասի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
News.am / 10 minutes ago

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից
1in.am / 13 minutes ago

Խայտառակություն է, հակասում է Սահմանադրությանը. Մանուկյանը ցուցակներից ընտրողներին հեռացնելու մասին
News.am / 19 minutes ago