Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր․ հայտնում է ԿԳՄՍ-ն։ Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում․ կա 4 վիրավոր
ABC Media / 20 minutes ago

Վերջերս տղա երեխաների թիվն ավելի շատ է #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 51 minutes ago

ժամը 17:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների․ ԿԸՀ
ABC Media / 1 hour ago

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ
ABC Media / 1 hour ago
Related coverage

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Azg / 8 minutes ago

Ermeni atlet Artur Davtyan 2. kez dünya şampiyonu oldu
Ermenihaber / 24 minutes ago

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
168 Jham / 39 minutes ago

Արթուր Դավթյանը դարձել է մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Shant News / 57 minutes ago