Հրազդանի 26/32 ընտրատեղամասի մուտքի դռան մոտ առանց վկայականների երեք տղամարդ էր կանգնած։ Դրսում էր նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը։ Տղամարդիկ վկայականներ չունեին և, իրենց խոսքով, ընտրողներ չէին։ Հետքի հարցին, թե ինչու են հավաքվել ընտրատեղամասի մուտքի մոտ, արդյոք վստահված անձինք, դիտորդներ կամ ընտրական հանձնաժողովի անդամներ են, տղամարդիկ պատասխանեցին, որ նոր են եկել և շուտով կհեռանան։ Երբ տեսան, որ իրենց նկարահանում ենք, նրանցից մեկն ասաց. Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում։ Դրանից հետո նրանք հեռացան տարածքից։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում՝ մինչև 50 մետր շառավղով, խմբերով հավաքվելն արգելվում է՝ բացառությամբ ընտրողների հերթի։ Հրազդանի 26/32 ընտրատեղամասում գրանցված է 1238 ընտրող։ Ժամը 17։50-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 572 քաղաքացի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում». ընտրատեղամասի առաջ առանց վկայականների մարդիկ էին կանգնած
Երբ տեսան, որ իրենց նկարահանում ենք, նրանցից մեկն ասաց. «Մեծ աղջիկ ես, իբր խի՞ ես նկարում»։ Դրանից հետո նրանք հեռացան տարածքից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Hetq / 17 minutes ago

Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը առանց հրավերի մտել էր քվեասենյակ
Hetq / 22 minutes ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
Hetq / 56 minutes ago

Արարատ Միրզոյանի ելույթը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին
Hetq / 59 minutes ago
Related coverage

Գյուլագարակի ընտրատեղամասի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
News.am / 12 minutes ago

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից
1in.am / 15 minutes ago

Չեմ կարծում, որ անվավեր ճանաչեն,բայց դրոշմանիշների խնդիր կա.25/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Factor.am / 21 minutes ago