Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Լևոն Վահրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել․ դրանցից մի քանիսի մասին տեղեկացել են մամուլից, մի քանիսին էլ իրենց վստահված անձինք են արձանագրել։ «Որոշ ընտրատեղամասերում կուտակումներ կան, տեղամասեր կան, որ նույնիսկ ինչ-որ մեկը՝ հեռախոսն ականջին դրած,