Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնել է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը»։ «Քաղաքական ընդդիմության հետ կապված երիտասարդների մի խումբ հրել է Անգելինա Վուչիչին, գոռացել նրա վրա և պատռել այն պայուսակները, որոնցով նա շուկայից գնումներ էր տուն տանում։ Նման վարքագիծն ագրեսիայի անընդունելի դրսևորում է և արժանի է խստագույն դատապարտման», — ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ այսօր Այս Սերբիայում տեղի են ունենում խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Տասնինը քաղաքական ուժեր պայքարում են Ազգային ժողովի 250 տեղերի համար։ Հիմնական մրցապայքարը ծավալվելու է Վուչիչի գլխավորած «Միացյալ Սերբիա» դաշինքի և «Ուսանողական ցուցակ. ուսանողները հաղթում են» քաղաքացիական խմբի միջև։ –00—ՅՄ The post Սերբիայի նախագահի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը appeared first on 24News .