Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամաբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։ Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի։ –00—ՅՄ The post Բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ջանքերը պիտի ուղեկցվեն հոգևոր արժեքների ամրապնդմամբ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ջանքերը պիտի ուղեկցվեն հոգևոր արժեքների ամրապնդմամբ
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է
24TV / 24News / 15 minutes ago

ԱՄՆ-ից Հայաստան 3-րդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին
24TV / 24News / 20 minutes ago

Ամենաակտիվը Ստեփանավանն է․ ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
24TV / 24News / 27 minutes ago

Դրոշմանիշի խնդիր ամեն տեղ կա, երևի անորակ ա, մեր մոտ էլ մի երկու հատ պոկվել ա, սոսինձով կպցրել ենք
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Infocom / 27 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Hetq / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
1in.am / 1 hour ago

Փաշինրանը պատարագի է մասնակցել Սբ. Հռիփսիմե եկեղեցում
Pastinfo / 5 hours ago