Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։ Հիշեցնենք, որ ԱԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն էին կրել ու ավարտել ելույթները։ Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշներին չի հաջողվել հասնել եզրափակիչ: Նախօրեին պարտություն էին կրել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ): Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Որպես գյուղի տղա ասում եմ՝ ամեն մարդ իր կարծիքն ունի. ըստ ՔՊ-ականի՝ պաստառը չի ուղղորդում ընտրողին
Factor.am / 15 minutes ago

Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Factor.am / 19 minutes ago

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Factor.am / 33 minutes ago

ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
Factor.am / 46 minutes ago
Related coverage

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
168 Jham / 11 minutes ago

Արթուր Դավթյանը դարձել է մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Shant News / 29 minutes ago

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Sputnik Armenia / 43 minutes ago

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
ABC Media / 44 minutes ago