Ազատություն Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ նոյեմբերի 4-ից հետո, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: Եռակողմ բանակցությունների վերսկսման հարցը քննարկվել էր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները նոյեմբերի վերջին շաբաթում։ Այդ ժամանակ Ուիթքոֆը Պուտինին է փոխանցել խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնք մշակվել էին Օսլոյում՝ Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների հետ խորհրդակցություններից հետո։ Ուշակովի խոսքով՝ այդ առաջարկներում Մոսկվայի տեսանկյունից օգտակար դրույթները քիչ են եղել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է եռակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

ՀՀ-ն չի վերահսկում իր տարածքի մոտ 500 քառակուսի կիլոմետրը․ Մելիքսեթյան
Public Radio of Armenia / 1 hour ago

ՌԴ-ն պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով | azatutyun.am
Infocom / 1 hour ago

ՌԴ-ը պատրաստ է վերսկսել եռակողմ խաղաղության բանակցությունները նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Azatutyun / 1 hour ago

Որպես COP17-ի նախագահող երկիր՝ Հայաստանը դիվանագիտությունը դիտարկում է որպես համաձայնության ձևավորման և համատեղ ջանքերի ամրապնդման կարևոր գործիք․ Միրզոյան
Shant News / 2 hours ago



