ՆԳՆ-ն հայտնում է․ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 138 անձ, 42 դիմում մերժվել է։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 95 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 10 զանգեր։ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 34 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինչև ժամը 16։00-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ․ Ստեփանավանում համայնքապետ են ընտրում․ինչ է կատարվում ընտրատեղամասերում
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ մեքենան գլխիվայր շրջվել և բախվել է գազատարին
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

ԿԸՀ-ն կոչ է անում մինչև ժամը 20։00-ն զերծ մնալ քարոզչական հայտարարություններից
24TV / 24News / 12 minutes ago

«Լուսակերտում ինչ-որ մեկը՝ հեռախոսն ականջին դրած, ման էր գալիս ու ասում՝ ընտրե՛ք էսինչ համարին»․ Լևոն Վահրադյան
Aravot / 15 minutes ago

Иранские вузы готовы принять азербайджанских студенток в хиджабах: вице-президент ИРИ
Sputnik Armenia / 19 minutes ago

Սերբիայի նախագահի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
24TV / 24News / 21 minutes ago