azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում 2026 թվականին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձով հանդես գալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովի խոսքով՝ մինչև տարեվերջ ուղերձի հրապարակում «չի նախատեսվում»։ Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, «երբ դա նպատակահարմար համարի»: Անցյալ տարի նույնպես Պուտինը նման ուղերձով հանդես չէր եկել։ Վերջին անգամ նա ուղերձը հրապարակել է 2024 թվականի փետրվարի 29-ին՝ նախագահական հինգերորդ ժամկետում ընտրվելուց կարճ ժամանակ առաջ։ The post Պուտինը 2026-ին Դաշնային ժողովին ուղերձով հանդես չի գա | azatutyun.am appeared first on Infocom .