news.am Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը պետք է հասցնել զրոյի, տեղեկացնում է Mehr-ը։ Ըստ նրա, արտաքին դերակատարներն առաջին հերթին ձգտում են ապահովել Իսրայելի անվտանգությունը, իսկ նրանց ներկայությունը միայն ուժեղացնում է անկայունությունը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ մեր տարածաշրջանը պետք է հասնի խաղաղության, որը հիմնված կլինի սեփական ուժերի վրա և զերծ կլինի օտար միջամտությունից։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը հենց տարածաշրջանի երկրների ուժերով», – հայտարարել է Արաղչին։ Նախարարը կիրակի օրը ելույթ է ունեցել Իրանի ԱԳՆ-ին առընթեր Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում կայացած արարողության ժամանակ, որը նվիրված էր Քամալ Խարազիի հիշատակին՝ Իրանի Ռազմավարական միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին ղեկավարին։ The post Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Մերձավոր Արևելքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը հասցնել զրոյի | news.am appeared first on Infocom .