Դիտարկված 380 տեղամասերից խախտումներ արձանագրել ենք 87-ում կամ շուրջ 23%-ում։ Այս մասինն հայտարարել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Սաքունցը։ «Արձանագրվել է ընտրողների ապօրինի վերահսկողության 4 դեպք, գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտման 19 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 22 դեպք, քվեարկության օրը քարոզչության 5 դեպք, կոնֆլիկտային իրավիճակի 4 դեպք», – նշել է Սաքունցը՝ հայտնելով, որ դիտորդների բարձրաձայնած խախտումների շուրջ 60 տոկոսը շտկվում է։ Սաքունցը արձանագրում է, որ տեղամասերի մոտ կուտակումներ կան․ «Մենք, օրինակ, այստեղ ենք՝ Բյուրական համայնքում, տեղամասի մոտ կուտակումներ, մեքենաներ են առկա և շարունակաբար, ոստիկանությունը ներկա է, բայց բացարձակապես մատը մատին չի տալիս։ Ավելի շատ կուտակումները վերաբերվել են ՔՊ-ին։ Միայն 5 դեպքում է, որ դիտորդները խախտումները կապել են այլ կուսակցության հետ»։ «Անկախ դիտորդ»-ից արձանագրում են, որ քարոզչություն է նկատվել հատկապես ՔՊ կուսակցության օգտին 35/14 տեղամասում․ ՔՊ վստահված անձը մեքենայի վրա փակցված պաստառով շրջել է տեղամասի տարածքում։ Վստահված անձանց կողմից նաև ուղորդումներ են եղել 21/77, 21/41, 12/04, 32/05 տեղամասերում՝ ՔՊ ներկայացուցիչների կողմից։ Օրինակ հանձնաժողովի անդամը ուղղորդել է ՔՊ-ի կողմից՝ «քվեարկում ես ՔՊ, մնացածը մի կողմ դնում» արտահայտությամբ։ Ըստ դաշինքի՝ 1:30-ի դրությամբ բուն տեղամասային կենտրոններից լիովին անմատչելի են գնահատվել 35 տոկոսը։ 5 տոկոսում քվեարկության սենյակը 2-րդ հարկում է եղել։ «Ստեփանավանի 25/2 տեղամասում քվեարկության սենյակը 2-րդ հարկում է, ընտրողներից մեկը կաղալով մի կերպ բարձրանում էր․ նման պայմաններում քվեարկության կազմակերպումը բարենպաստ չէ նման խնդիրներ ունեցող մարդկանց համար»,- ասաց Արթուր Սաքունցը։ Նա նշեց, որ տեղամասային կենտրոնների 16 տոկոսում դիտորդները սենյակային պայմանները անբավարար են գնահատել։ Դրանք հիմնականում պայմանավորված են եղել լուսավորությամբ, 22 տոկոսում անբավարար են գնահատվել՝ կապված ջեռուցման հետ։ 10 տեղամասում գրանցվել են խախտումներ գրանցամատյանում վստահված անձանց ելումուտի գրանցման հետ կապված, տեղամասում ներկա են եղել 1-ից ավելի վստահված անձինք։ «21/56 և մի քանի այլ տեղամասերում արձանագրել ենք, որ տեղամասի կահավորանքն այնպիսին է, որ հնարավորություն են տալիս տեսնելու, թե մարդն ում օգտին է քվեարկում։ Ընտրատեղամասերի դիմաց որոշ դեպքերում արձանագրել ենք քաղաքացիական հագուստով քրեական ոստիկանության աշխատակիցների կուտակում․ նրանք պետք է իրենց աշխատանքն իրականացնեն, երբ կասկածներ կան քրեորեն պատժելի արաքների վերաբերյալ, բայց երբ կուտակումը շարունակական բնույթ է կրում, ապա դա չի կարելի։ 25/27 տեղամասում ոստիկանը արդեն մասնակցած քաղաքացիների թիվ է ճշտել։ Թե ինչու է պետք եղել, ոչ մի բացատրություն չունի։ Սա հարց է, որին պետք է ուշադրություն դարձնենք»,- նշեց Սաքունցը։ Մեկ այդ դեպքում, 12/58-ում տեղամասում ամուսիններ են քվեարկել միմյանց փոխարեն, մատյանում չի արձանագրվել։ 34/2 մաքրուհու համազգեստով կինը հայտարարել է իր քվեարկության մասին, նախագահը սաստել է, բայց քվեարկել, հեռացել է։ Դեպքը կրկին չի արձանագրվել։ 26/01-ում քվեարկողը խցիկից դուրս է եկել հեռախոսի տեսախցիկը միացրած։ The post «Անկախ դիտորդ»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման, քարոզչության, կուտակումների, ուղղորդումների դեպքեր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անկախ դիտորդ»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման, քարոզչության, կուտակումների, ուղղորդումների դեպքեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Մերձավոր Արևելքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը հասցնել զրոյի | news.am
Infocom / 2 hours ago

ԿԸՀ ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 14:00-ի դրությամբ
Infocom / 2 hours ago

Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել | news.am
Infocom / 3 hours ago

Պուտինը 2026-ին Դաշնային ժողովին ուղերձով հանդես չի գա | azatutyun.am
Infocom / 3 hours ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ. ՆԳՆ
Shant News / 52 minutes ago

Ինչպե՞ս թե՝ Քարահունջը աստղադիտարան չէ․ Վազգեն Գևորգյան
24TV / 24News / 2 hours ago

Մարտունու շրջանում 20000 ընտրող զրկվել է քվեարկելու իրավունքից. Մանուկյան |Արտակարգ թողարկում| 15։00
Yerkir / 2 hours ago

Ուղղորդումների մասին ահազանգեր Ստեփանավանում ու Արթիկում
Azatutyun / 3 hours ago