Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ նոյեմբերի 4-ից հետո, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվում էին սեպտեմբերի 18-ից 20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես եռակողմ խորհրդակցությունների հնարավոր հարթակ դիտարկվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին: «Հիմա հերթական վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է՝ մեր մեծ տոնը («Միասնության օր»-խմբ.): Դրանից հետո մենք պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել է Ուշակովը «Вести»-ի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ընդմիջումից հետո ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին փուլը կրելու է «նախնական ծանոթացման բնույթ», և այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է լինեն: Ինչ վերաբերում է Մայամիում սպասվող G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությանը, ապա դա կախված կլինի Շենչժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի (նոյեմբերի 18-19) արդյունքներից: Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է: ԱԽՏՀ-ի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման կազմակերպումը դեռևս համաձայնեցված չէ, սակայն նման խոշոր միջազգային գագաթնաժողովները շփման լայն հնարավորություններ են բացում. ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ եթե առաջնորդները կողք կողքի հայտնվեն, կզրուցեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների նպատակը նա անվանել էր վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը: Պուտինն ընդգծել էր, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները․ Ուշակով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ․ Ստեփանավանում համայնքապետ են ընտրում․ինչ է կատարվում ընտրատեղամասերում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ մեքենան գլխիվայր շրջվել և բախվել է գազատարին
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

Մինչև ժամը 16։00-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
Factor.am / 17 minutes ago

Վստահ չեմ, որ մեր թեկնածուի խոսքն է. մոնտաժված է. Մելոյանը` «վեկալ, դիր ջեբդ»-ի մասին
Factor.am / 19 minutes ago

ԱՄՆ-ն հասկանում է, որ ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ․ Ուշակով
Shant News / 20 minutes ago

Անանիկ Ոսկանյանը՝ Արթիկում իրենց շանսերի մասին
Factor.am / 20 minutes ago