«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն հայտնել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման մրցույթն ավարտված լինելու մասին։ Խոսքը 10-րդ դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի վրա կառուցված պատմական կամրջի մասին է, որը գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող Անիի հնավայրի հարևանությամբ։ Ներկայումս հնագույն կառույցից պահպանվել են միայն հենասյուների մնացորդները։ The post Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման մրցույթի ավարտի մասին appeared first on Alphanews .