«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Տիգրանաշեն բնակավայրում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ մինչ իրենք նախաձեռնում են Տիգրանաշենի զարգացմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես՝ երեխաների համար այգու բարեկարգման ծրագրեր, իշխանությունները խոչընդոտում են այդ նախախեռնությունների իրագործմանը։ «Մինչ մենք զբաղված ենք Տիգրանաշենի զարգացմամբ և երեխաների համար այգու բարեկարգմամբ, Փաշինյանն անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ խոչընդոտում է և խանգարում Տիգրանաշենի զարգացման ծրագրերի իրագործմանը»,- նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։ The post Տիգրանաշենում խոչընդոտում են զարգացման և բարեկարգման ծրագրերին. «Ուժեղ Հայաստան» appeared first on Alphanews .