COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմպի Սապուտրայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և բանկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Սևանա լճի պահպանության, կենսաբազմազանության ֆինանսավորման և բնության պահպանությանը նպաստող ներդրումների ներգրավման ուղղություններով։ Նախարարաը կարևորել է Սևանի էկոհամակարգի վերականգնման ծրագրերն ու կեղտաջրերի կառավարման բարելավմանն ուղղված ներդրումները՝ ընդգծելով աղտոտման նվազեցման և տեղական համայնքների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել նաև մինչև 2028 թվականը Հայաստանի նախագահության ընթացքում համատեղ աշխատանքի առաջնահերթություններին՝ COP17-ի արդյունքները երկարաժամկետ համագործակցության և գործնական քայլերի վերածելու նպատակով։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի հետ շարունակական գործընկերության և COP17-ի նախագահությանը տրամադրվող աջակցության համար։ Շրջակա միջավայրի նախարարություն
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստանի և բանկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քննարկվել են Հայաստանի և բանկի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա. Միրզոյան (Տեսանյութ)
Aysor.am / 32 minutes ago

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա. Միրզոյան
News.am / 40 minutes ago

Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա․ Միրզոյան
24TV / 24News / 44 minutes ago

Հայկական «Massis Kabob» ռեստորանային ցանցը 8-րդ մասնաճյուղը կբացի Hollywood Burbank օդանավակայանում
Alpha News / 2 hours ago



