Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ «Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորների Մարիաննա Ա մահացել է, վերջինը ուներ 3 երեխա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում ողբերգական վթարից 3 երեխաների մայրը մաhացել է․ վարորդը փախուստի է դիմել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈՒՂԻՂ․ Ստեփանավանում համայնքապետ են ընտրում․ինչ է կատարվում ընտրատեղամասերում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ մեքենան գլխիվայր շրջվել և բախվել է գազատարին
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

Մինչև ժամը 16։00-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
Factor.am / 17 minutes ago

Վստահ չեմ, որ մեր թեկնածուի խոսքն է. մոնտաժված է. Մելոյանը` «վեկալ, դիր ջեբդ»-ի մասին
Factor.am / 19 minutes ago

ԱՄՆ-ն հասկանում է, որ ավելի լավ է համագործակցել Ռուսաստանի հետ․ Ուշակով
Shant News / 19 minutes ago

Անանիկ Ոսկանյանը՝ Արթիկում իրենց շանսերի մասին
Factor.am / 20 minutes ago