ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):Անիի կամրջի բացառիկ կադրերը դիտեք մեր նյութում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաժանող Անիի սահմանային կամրջի (X-XI դդ.) համատեղ վերականգնման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2026 թվականի մայիսի 4-ին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

В июле состоялся третий депортационный рейс из США в Армению
Sputnik Armenia / 20 minutes ago

Երևանում ավտովթարի զոհ է դարձել երեք երեխաների մայրը. ԱԱԾ-ի աշխատակիցը դիմել է փախուստի
Sputnik Armenia / 29 minutes ago

Ոտքի վրա ընդունած օրենքի պատճառով Մարտունիում 20 000 անձ չի քվեարկի. Մանուկյան
Sputnik Armenia / 38 minutes ago

Десятки тысяч граждан в Армении лишились права голоса из-за спешного закона: депутат
Sputnik Armenia / 49 minutes ago
Related coverage

Երևան-Սևան ճանապարհին «Chevrolet»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
24TV / 24News / 20 minutes ago

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՓԱՍՏԵՐ. ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴԻԿ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂ, ԿԳՄՍՆ-Ն ՓՈՂ Է ՍՏԱՆՈՒՄ. ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
168 Jham / 32 minutes ago

Армения победила на Детском Евровидении 2026
Aravot / 33 minutes ago

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago