Այս ամառ Ֆինլանդիայում պետք է տեղի ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների գաղտնի հանդիպումը ուկրաինական պատվիրակության հետ, սակայն այն վերջին պահին չեղարկվել է։ Այս մասին պարզել է ֆիննական Ilta-Sanomat թերթը։ Ֆինլանդիայում նախատեսվում էր Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպում, որին պետք է ժամանեին Թրամփի հատուկ բանագնացները ,- ասվում է հրապարակման մեջ։ Թերթի տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում էր նվիրել խաղաղության նախաձեռնություններին, որոնք հետագայում պետք է ներկայացվեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի վերջին այդ հարցը քննարկել էր Ուիթքոֆի և Քուշների հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Թերթի տեղեկություններով՝ բանակցությունները վերջին պահին չեղարկվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին։ Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակում վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել նոյեմբերին՝ Աբու Դաբիում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆինլանդիայում Ուկրաինայի հարցով նախատեսված գաղտնի բանակցությունները վերջին պահին չեղարկվել են
Այս ամառ Ֆինլանդիայում պետք է տեղի ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների գաղտնի հանդիպումը ուկրաինական պատվիրակության հետ, սակայն այն վերջին պահին չեղարկվել է։ Այս մասին պարզել է ֆիննական Ilta-Sanomat թերթը։ «Ֆինլանդիայում նախատեսվում էր Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպում, որին պետք է ժամանեին Թրամփի հատուկ բանագնացները»,- ասվում է […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

ՀԱՊԿ-ից հեռանալու դեպքում ի՞նչ հնարավորություններ կստանան Բաքուն ու Անկարան #abcmedia
ABC Media / 30 minutes ago

ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների․ ԿԸՀ
ABC Media / 42 minutes ago

Մարտունիում 20 հազար մարդ զրկվել է ընտրելու իրավունքից ՔՊ ընդունած օրենքի պատճառով
ABC Media / 1 hour ago

Մարդիկ վախենում են, որ իրենց ազգականը կզրկվի աշխատանքից. Գևորգյան
ABC Media / 1 hour ago
Related coverage

ՈՒՂԻՂ․ Ինչպես են ընթանում Ստեփանավանում համայնքապետի ընտրությունները
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Եթե ՔՊ-ն իրեն վստահ զգար, ընտրությունից 3-4 օր առաջ սենց արշավ չէր անի մեր ուժի նկատմամբ. Մելոյան
24TV / 24News / 14 minutes ago

«Ականատես»-ը 75 ընտրատեղամասում 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում է արձանագրել
Hetq / 15 minutes ago

Կուսակցությունները խախտել են օրենքը
Aravot / 16 minutes ago