Ժամը 13։00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։ Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։ Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։ Քվեարկության գաղտնիություն․ 8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։ Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։ Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։ Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։ Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։ Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։ «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։ Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։ The post 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Եթե ՔՊ-ն իրեն վստահ զգար, ընտրությունից 3-4 օր առաջ սենց արշավ չէր անի մեր ուժի նկատմամբ. Մելոյան
24TV / 24News / 16 minutes ago

Նագլիությամբ մեքենաներով գալիս, կանգնում են ՏԸՀ-ների դիմաց, փորձում ենք կանխել այս ճնշումները
24TV / 24News / 18 minutes ago

Անունն է բաց քվեարկություն, բայց բաց չէր, ընտրողը 75+ էր, մինչև խցիկ հասնելը նայում էր թերթիկները
24TV / 24News / 33 minutes ago

#ՀԻՄԱ. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

ՈՒՂԻՂ․ Ինչպես են ընթանում Ստեփանավանում համայնքապետի ընտրությունները
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

«Ականատես»-ը 75 ընտրատեղամասում 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում է արձանագրել
Hetq / 16 minutes ago

Կուսակցությունները խախտել են օրենքը
Aravot / 17 minutes ago

Արտաշատում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ 17.40% է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 19 minutes ago