ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԺԱՄԸ 13։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ Ժամը 13։00-ի դրությամբ Ականատես դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։ Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։ Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ 🔹 Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։ 🔹 Քվեարկության գաղտնիություն․ 8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։ Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։ 🔹 Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։ 🔹 Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։ 🔹 Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։ Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։ Ականատես դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։ Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։ ԱԿԱՆԱՏԵՍ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական ամփոփումը՝ 13։00-ի դրությամբ
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական ամփոփումը՝ 13։00-ի դրությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

2 դիմում են ուղարկել ԿԸՀ-ին
A1plus / 39 minutes ago

Ինտեր-Ֆիորենտինա․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ ՈՒՂԻՂ
A1plus / 48 minutes ago

«Դեպի անկլավներ ճանապարհներ կտանք՝ էլ անկլավներ չեն համարվի»
A1plus / 49 minutes ago

«Դեպի անկլավներ ճանապարհներ կտանք՝ էլ անկլավներ չեն համարվի» (տեսանյութ)
A1plus / 49 minutes ago
Related coverage

Նագլիությամբ մեքենաներով գալիս, կանգնում են ՏԸՀ-ների դիմաց, փորձում ենք կանխել այս ճնշումները
24TV / 24News / 32 minutes ago

Armenia Wins Junior Eurovision 2026
Aravot / 32 minutes ago

Կվիճարկեմ բոլոր ատյաններում․ ճգնաժամը իրոք խորն է, սա անձնական պայքար չէ
1in.am / 35 minutes ago

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Sputnik Armenia / 38 minutes ago