«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր։ «Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից “Սասունցի Դավիթ” կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի անվանումը և համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները։ Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է անում անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ»,-նշում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Factor.am / 24 minutes ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 25 minutes ago

Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 30 minutes ago

3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
Factor.am / 31 minutes ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 14:00-ի դրությամբ
Aravot / 15 minutes ago

Անունն է բաց քվեարկություն, բայց բաց չէր, ընտրողը 75+ էր, մինչև խցիկ հասնելը նայում էր թերթիկները
24TV / 24News / 15 minutes ago

Արտաշատում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ 17.40% է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Կարմիրի 19/21 ընտրատեղամասում 14․00-ի դրությամբ մոտ 30 քաղաքացի չի կարողացել քվեարկել․ Մենուա Սողոմոնյան
168 Jham / 16 minutes ago