ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ նոյեմբերի 4-ից հետո, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվում էին սեպտեմբերի 18-ից 20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը:Նա նշել է, որ ընդմիջումից հետո ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին փուլը կրելու է «նախնական ծանոթացման բնույթ», և այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է լինեն:Ինչ վերաբերում է Մայամիում սպասվող G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությանը, ապա դա կախված կլինի Շենչժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի (նոյեմբերի 18-19) արդյունքներից: Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է:ԱԽՏՀ-ի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման կազմակերպումը դեռևս համաձայնեցված չէ, սակայն նման խոշոր միջազգային գագաթնաժողովները շփման լայն հնարավորություններ են բացում. ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ եթե առաջնորդները կողք կողքի հայտնվեն, կզրուցեն։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների նպատակը նա անվանել էր վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը: Պուտինն ընդգծել էր, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես եռակողմ խորհրդակցությունների հնարավոր հարթակ դիտարկվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել տեղի քաղաքական գործիչների սխալները
Sputnik Armenia / 20 minutes ago

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Sputnik Armenia / 25 minutes ago

Наблюдатели зафиксировали более 100 проблем и нарушений на выборах в ОМС Армении
Sputnik Armenia / 32 minutes ago

«Ընտրությունների համար է արվում». Երևան–Գորիս անվճար ավտոբուս է գործում քաղաքացիների համար
Sputnik Armenia / 39 minutes ago
Related coverage

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանը մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դեսպանների դեմ․ NYT | news.am
Infocom / 2 hours ago

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում
1in.am / 3 hours ago

Արտաքին ուժերը նախապատրաստում են Փաշինյանին քաղաքավարի «տշելու» ծրագիր. Նինա Կարապետյանց
5TV Armenia / 6 hours ago

Փաշինյանի նկատմամբ վստահություն չկա՝ ոչ Արևմուտքում, ոչ Ռուսաստանում
Noyan Tapan TV / 16 hours ago