Ականատես դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր․ ահազանգել են կազմակերպությունից։ Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից Սասունցի Դավիթ կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող Համերաշխություն դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի անվանումը և համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։ Ականատես դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները։ Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ ՈՐԵՒԷ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՈՎ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ։ Ականատես դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է անում անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ ,- հայտնում են դիտորդական կազմակերպությունից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ
«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր․ ահազանգել են կազմակերպությունից։ «Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից «Սասունցի Դավիթ» […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

ՀԱՊԿ-ից հեռանալու դեպքում ի՞նչ հնարավորություններ կստանան Բաքուն ու Անկարան #abcmedia
ABC Media / 11 minutes ago

ժամը 14:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների․ ԿԸՀ
ABC Media / 24 minutes ago

Ֆինլանդիայում Ուկրաինայի հարցով նախատեսված գաղտնի բանակցությունները վերջին պահին չեղարկվել են
ABC Media / 43 minutes ago

Մարտունիում 20 հազար մարդ զրկվել է ընտրելու իրավունքից ՔՊ ընդունած օրենքի պատճառով
ABC Media / 52 minutes ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 14:00-ի դրությամբ
Aravot / 12 minutes ago

Անունն է բաց քվեարկություն, բայց բաց չէր, ընտրողը 75+ էր, մինչև խցիկ հասնելը նայում էր թերթիկները
24TV / 24News / 13 minutes ago

Արտաշատում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ 17.40% է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 13 minutes ago

Կարմիրի 19/21 ընտրատեղամասում 14․00-ի դրությամբ մոտ 30 քաղաքացի չի կարողացել քվեարկել․ Մենուա Սողոմոնյան
168 Jham / 14 minutes ago