Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18–19-ը Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին «Вести» հաղորդաշարի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առանձին երկկողմ հանդիպումն այս պահին համաձայնեցված չէ, քանի որ հիմնական քննարկումները վերաբերել են հենց եռակողմ ձևաչափին։ Այդուհանդերձ, Ուշակովը նշել է, որ երկու տերությունների ղեկավարների՝ նույն միջոցառմանը մասնակցելու հանգամանքն ինքնին փոխգործակցության հնարավորություններ է ստեղծում․ նրանք կկարողանան առնվազն շփվել արարողակարգային միջոցառումների շրջանակում։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերին Մայամիում կայանալիք «G20» գագաթնաժողովին հնարավոր մասնակցությանը, որին Դոնալդ Թրամփը նախկինում հրապարակայնորեն հրավիրել էր նրան, նախագահի օգնականն ընդգծել է, որ համապատասխան որոշումը կկայացվի նոյեմբերյան հանդիպումների արդյունքներով։ «Սկզբում նոյեմբերն է, հետո՝ դեկտեմբերը»,- ասել է Ուշակովը։ Յուրի Ուշակովը նաև հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հասնելու համար ԱՄՆ-ին և Ուկրաինային անհրաժեշտ է ներգրավել Եվրոպային։ Նրա խոսքով՝ Կիևին ցուցաբերվող եվրոպական անզիջում աջակցությունն առայժմ խոչընդոտում է Վաշինգտոնին՝ Ուկրաինային խաղաղության համաձայնության դրդելու հարցում։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերսկսել եռակողմ շփումները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Սակայն ընդմիջումից հետո նախատեսվող առաջին հանդիպումը, նրա գնահատմամբ, կունենա զուտ նախնական, կողմերի դիրքորոշումները ճշտելու բնույթ և դժվար թե հանգեցնի որևէ էական առաջընթացի։ The post Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են․ Յուրի Ուշակով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են․ Յուրի Ուշակով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ապօրինի քարոզչություն, տեսանելի խցիկներ և «ուղղորդված քվեարկություն». Հայաստանում ընտրությունների ընթացքում արձանագրվում են խախտումներ
Alpha News / 22 minutes ago

Ֆրանսիան՝ բողոքի ալիքի մեջ. փողոց է դուրս եկել ռեկորդային՝ 800 հազար մարդ
Alpha News / 58 minutes ago

Զինված միջադեպ ԱՄՆ-ում. Ֆլորիդայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կա 12 տուժած, այդ թվում՝ անչափահասներ
Alpha News / 1 hour ago

Ստեփանավանում բերման են ենթարկել քվեաթերթիկը նկարահանած անձին
Alpha News / 2 hours ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 14:00-ի դրությամբ
Aravot / 18 minutes ago

Անունն է բաց քվեարկություն, բայց բաց չէր, ընտրողը 75+ էր, մինչև խցիկ հասնելը նայում էր թերթիկները
24TV / 24News / 19 minutes ago

Արտաշատում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ 17.40% է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 19 minutes ago

Կարմիրի 19/21 ընտրատեղամասում 14․00-ի դրությամբ մոտ 30 քաղաքացի չի կարողացել քվեարկել․ Մենուա Սողոմոնյան
168 Jham / 19 minutes ago