news.am Կաթոլիկ հոգևորականների կողմից սեռական բռնությունից տուժածները համաձայնել են Նյու Յորքի արքեպիսկոպոսարանից ստանալ 800 մլն դոլարի փոխհատուցում, հայտնում է The New York Times-ը։ Համաձայնագիրը, որի մասին շաբաթ օրը հայտնել են տուժածների փաստաբանները, պետք է ավարտի երկարամյա դատական գործընթացները։ Պայմանավորվածությունը վերաբերում է մոտ 1300 մարդու։ The New York Times թերթի տվյալներով, որն առաջինն է հայտնել համաձայնագրի մասին, նրանցից յուրաքանչյուրը պետք է ստանա առնվազն 250 հազար դոլար։ Որոշ տուժածների վճարումների չափը կարող է ավելի մեծ լինել՝ կախված հանգամանքներից և վերապրած բռնության ծանրությունից։ «Նյու Յորքի արքեպիսկոպոսարանի դեմ հայց ներկայացրած տուժածների միաձայն համաձայնությունը կարևոր պահ է արդարության համար պայքարում», – հայտարարել է տուժածների փաստաբան Ջեֆ Անդերսոնը։ Ըստ նրա, տուժածների խիզախությունը, զոհողությունները և հաստատակամությունը նպաստել են պատասխանատվության ընդունմանը հասնելուն և արդարության ճանապարհին նշանակալի քայլ կատարելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Նյու Յորքի արքեպիսկոպոսարանը սեռական բռնությունից տուժածներին 800 մլն դոլար կվճարի | news.am appeared first on Infocom .