news.am ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանը անցել է երկրի ներսում և արտերկրում ամերիկացի պաշտոնյաների դեմ հարձակումներ նախապատրաստելու փուլին։ Միևնույն ժամանակ, աղբյուրների գնահատմամբ, Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնն ու Իսրայելը պատրաստվում են նոր լայնածավալ հարված հասցնել Իրանին։ Աճող փոխադարձ կասկածամտությունը մեծացնում է հակամարտության սրման վտանգը՝ մինչև լիակատար պատերազմի, գրում է The New York Times-ը։ Ամերիկացի պաշտոնյաները կենտրոնացած են հետախուզական տվյալների վրա, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանների և Միացյալ Նահանգների տարածքում ամերիկացի ներկայացուցիչների սպանության Իրանի հնարավոր ծրագրերին։ Պարբերականի տվյալներով, նման գործողությունների նախապատրաստմանը կարող է առնչություն ունենալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար 840 ստորաբաժանումը, որը նախկինում արտերկրում կազմակերպել է առևանգումներ և մահափորձեր։ Ընդ որում, նախկինում Իրանի՝ սպանությունների համար կատարողներ վարձելու փորձերը հաճախ խափանվել են դեռևս մինչև հանցագործությունների իրականացումը։ Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների վկայությամբ, հնարավոր հարձակումների մասին տեղեկությունները ստացվել են վերջին շաբաթներին, այդ թվում՝ այն բանից հետո, երբ ենթադրյալ իրանական դավադրություն է բացահայտվել Մեծ Բրիտանիայում գտնվող ռազմական բազայի դեմ, որն օգտագործվում է ամերիկյան զինված ուժերի կողմից։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից տարհանում են դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ մտավախությունների ֆոնին, որ Դոնալդ Թրամփը կարող է հաջորդ ամիս միանալ հութիների դեմ հարվածներին և նոր հարվածներ հասցնել Իրանին։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է Սաուդյան Արաբիայում իր դիվանագիտական ներկայացուցչություններից հեռանալ որոշ դիվանագետների և նրանց ընտանիքների անդամներին։ Միաժամանակ մշակվում են այլ երկրներում ԱՄՆ դեսպանատներից անձնակազմի հետագա տարհանման ծրագրեր։ Հաղորդվում է նաև, որ Պենտագոնը դուրս է բերում ամերիկացի զինվորականներին տարածաշրջանի ռազմակայաններից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանը մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դեսպանների դեմ․ NYT | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Իրանը մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դեսպանների դեմ․ NYT | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ստեփանավանի 25/17 ընտրատեղամասում գտնվել է ՔՊ երեք վստահված անձ
Infocom / 1 hour ago

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան | armenpress.am
Infocom / 1 hour ago

Ռուսաստանը հայտնել է Չորնոմորսկ ուղևորվող նավին հարվածելու մասին | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Նյու Յորքի արքեպիսկոպոսարանը սեռական բռնությունից տուժածներին 800 մլն դոլար կվճարի | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage

ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Sputnik Armenia / 57 minutes ago

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում
1in.am / 2 hours ago

Արտաքին ուժերը նախապատրաստում են Փաշինյանին քաղաքավարի «տշելու» ծրագիր. Նինա Կարապետյանց
5TV Armenia / 5 hours ago

Փաշինյանի նկատմամբ վստահություն չկա՝ ոչ Արևմուտքում, ոչ Ռուսաստանում
Noyan Tapan TV / 15 hours ago