armenpress.am Կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական առաջնահերթություն չէ, այն առնչվում է նաև բիզնեսին, տնտեսական դիմակայունությանը, միջազգային համագործակցությանը և երկարաժամկետ անվտանգությանը։ Այս մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումի պանելային քննարկման ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են արտաքին քաղաքականությունն ու բազմակողմ դիվանագիտությունն աջակցել անհրաժեշտ միջազգային համագործակցության ձևավորմանը՝ կենսաբազմազանության գլոբալ նպատակներն ու թիրախներն իրականացնելու և կենսաբազմազանությունը տնտեսական զարգացման օրակարգի անքակտելի մաս դարձնելու համար։ Նախարարի տեղակալի խոսքով՝ քաղաքական անորոշությունը չի սպասում, մինչև երկրները բախվեն շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։ «Կենսաբազմազանությունը միայն շրջակա միջավայրի մասին չէ, միայն բնապահպանական առաջնահերթություն չէ, մենք խոսում ենք բիզնեսի մասին, տնտեսական դիմակայունության մասին, միջազգային համագործակցության և երկարաժամկետ անվտանգության մասին: Կենսաբազմազանության կորուստը սահմաններ չի ճանաչում և հետևանքները, որոնք մենք տեսնում ենք․․․ պարենային անվտանգություն, ջրային աղբյուրներ, հանրային առողջություն, մատակարարման շղթաների խաթարում․ այստեղ, թերևս, հենց այն փաստն է, որ մենք առնչվում ենք սահմաններ չճանաչող խնդրի»,-ասաց նա: Կոստանյանի համոզմամբ՝ այս խնդիրների բացահայտման, ռիսկերի կառավարման և դրանց լուծման համար անհրաժեշտ է բազմակողմ դիվանագիտություն։ Այս համատեքստում նա կարևորեց միջազգային գործընկերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ գործընթացում ներգրավված պետք է լինեն ոչ միայն կառավարությունները, այլև բիզնեսը, ֆինանսական կառույցներն ու ոչ առևտրային կազմակերպությունները։ «Բիզնեսը, ֆինանսավորումը, կառավարությունները և ոչ առևտրային կազմակերպությունները պետք է միասին քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավոր լինի լուծել խնդիրները և ձևավորել երկարաժամկետ մոտեցում կենսաբազմազանության կորստին արձագանքելու համար»,-նշեց նախարարի տեղակալը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան | armenpress.am appeared first on Infocom .