ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնմանն ուղղված ծրագրի հաստատման պաշտոնական արարողությանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով հաստատել է Հայաստանին 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը։ «Մեր նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակված ծրագրով նախատեսվում է բարելավել «Սևան» ազգային պարկի կառավարումը, վերականգնել վնասված բնական միջավայրերը և ամրապնդել կենսաբազմազանության մոնիթորինգը։ Առանձնահատուկ կարևորում եմ համայնքների մասնակցությունը․ շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար նախատեսվում է ուղղել տեղական նախաձեռնություններին՝ բնության պահպանությունն ու համայնքների համար կայուն եկամտի հնարավորությունները համատեղելու նպատակով։ Սևանի պահպանությունը մեր առաջնահերթություններից է, և այս աջակցությունը ևս մեկ գործնական քայլ է այդ ուղղությամբ։ Շնորհակալ եմ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին և Ասիական զարգացման բանկին՝ գործընկերության ու աջակցության համար»,- գրել է նախարարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Factor.am / 25 minutes ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 26 minutes ago

Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 31 minutes ago

3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Հաստատվել է Հայաստանին 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը՝ Սևանի պահպանության համար
Aravot / 33 minutes ago

Արհեստական բանականությունը տնօրինում է ձեր փողերը. ամերիկյան բանկերը շտապ փոխում իրենց անվտանգության կանոնները
Armenian Business News (ABNews) / 33 minutes ago

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
24TV / 24News / 1 hour ago

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան | armenpress.am
Infocom / 2 hours ago