Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում դիտորդներն ու լիազորված անձինք արձանագրել են ընթացակարգային խախտումներ և կազմակերպչական խնդիրներ։ Թիվ 1 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հայտնաբերվել են քվեաթերթիկների խոտանված վերահսկիչ դրոշմանիշեր: Դրան զուգահեռ՝ թիվ 25/6 ընտրատեղամասում առաջացել է ընտրողների մեծ կուտակում: Բացի այդ, արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտում. լիազորված անձինք նկատել են, թե ինչպես է քաղաքացիներից մեկը քվեախցիկում լուսանկարել իր լրացրած քվեաթերթիկը: The post Ստեփանավանի ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ և միջադեպեր appeared first on Alphanews .