«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արայիկ Ներսիսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում Ստեփանավան համայնքի կառավարման իր տեսլականը։ Ըստ ՔՊ թեկնածուի՝ ծրագրային գլխավոր առաջնահերթությունը համայնքի բոլոր բնակավայրերի և քաղաքի ծայրամասերի համահավասար զարգացումն է։ Նա ընդգծեց, որ համայնքապետարանը գործելու է որպես բնակիչներին ծառայություններ մատուցող հիմնարկ։ Հարցին՝ արդյոք Ստեփանավանում աշխատատեղերի խնդիր կա, թեկնածուն նշեց, որ Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա։ Որպես փաստարկ՝ նա նշեց, որ Հայաստանում ներկայում աշխատում են տաջիկներ, հնդիկներ և պարսիկներ։ Լրագրողի դիտարկմանը, որ հայերն էլ, օրինակ, ՌԴ-ում են աշխատում, թեկնածուն նշեց, որ Ռուսաստանից մեր շատ հայրենակիցներ էլ վերադարձել ու ՀՀ-ում ավելի բարձր աշխատավարձերով են աշխատում։ Factor TV -ի լրագրողի դիտարկմանը համայնքում ճանապարհների անմխիթար վիճակի և համացանցում տարածվող ցեխոտ փողոցների տեսանյութերի վերաբերյալ՝ Ներսիսյանը նշեց, որ իր կառավարման 9 տարիների ընթացքում որևէ այլ համայնք նման զարգացում չի ապրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Factor.am / 24 minutes ago

Հլը տեսեք ինչ հերթ է առաջացել. շփոթվում ենք. հանձնաժողովի նախագահը` դրոշմանիշերի խնդիրների մասին
Factor.am / 34 minutes ago

Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Factor.am / 41 minutes ago

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
Factor.am / 47 minutes ago
Related coverage

Կուտակումներ, հերթեր ու աննախադեպ ակտիվություն Ծովակ գյուղի 21/43 ընտրատեղամասում
Public Television of Armenia — 1Lurer / 8 minutes ago

Ցավում եմ, որ մրցակիցս կալանքի տակ է. ՔՊ թեկնածուն պատմել է ամրագոտու և վարչապետի հրահանգի մասին
24TV / 24News / 9 minutes ago

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
168 Jham / 10 minutes ago

100 մետր էր ընդամենը, դրա համար ամրագոտի չկապեցի, գուցե խախտում է. Ստեփանավանի ՔՊ-ի թեկնածու
24TV / 24News / 11 minutes ago