ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ, կուսակցության դիտորդ Գոհար Մելոյանը։Նա ճեպազրույցի ընթացքում նաև լուսանկարներ ցույց տվեց, որտեղ մեկ քվեախցիկում 2 անձ էր երևում։ Դեպքեր էլ կային, երբ նույն ընտրատեղամասում, տարբեր անձանց հետ նույն մարդն է քվեախցիկ մտել։ Մելոյանը վստահեցրեց` իր ցուցադրածը լուսանկարներ են, բայց բոլոր տեսանյութերը կան իրենց մոտ։Հարցին` գուցե 1 քվեախցիկում 2 անձի առկայությունը ընտրողին օգնելու համար է, սահմանադրագետը պնդեց` այդպես չէ։ Բացատրեց` ընտրական օրենսգրքում ասվում է, եթե ընտրական իրավունքն իրացնելու ֆիզիկական խնդիր ունի անձը, ապա մատյանում 1 անձի օգնող են գրանցում։ Միևնույն ժամանակ, տվյալ անձը չի կարող ընտրատեղամասում գտնվողներից մեկը լինել (վստահված անձ, հանձնաժողովի անդամ), այլ դրսից հրավիրված անծանոթ, ու նա ընդամենը մեկ անգամ կարող է օգնել։ Նա ընդգծեց նաև, որ ահազանգեր էլ են ստանում մեքենաներով սպասող անձանց մասին, որոնք մարդկանց են դիմավորում, ուղղորդում, ճանապարհում։ Վստահեցրեց, որ որպես կանոն համայնքապետարանների և գյուղապետարանների աշխատակիցներն են սպասողները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուղղորդումներ են. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
Կուսակցության դիտորդները բացի ընտրախախտումներից խնդիրներ են արձանագրել նաև վստահված անձանց շրջանում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին
Sputnik Armenia / 8 minutes ago

На 80% политический шантаж — глава фракции "Армения" о намеке Пашиняна на досрочные выборы
Sputnik Armenia / 14 minutes ago

ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Sputnik Armenia / 42 minutes ago

Направляемое голосование: "Сильная Армения" — о нарушениях на выборах в Степанаване
Sputnik Armenia / 56 minutes ago
Related coverage

75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում
24TV / 24News / 6 minutes ago

Ֆինլանդիայում Ուկրաինայի հարցով նախատեսված գաղտնի բանակցությունները վերջին պահին չեղարկվել են
ABC Media / 6 minutes ago

#ՀԻՄԱ. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
24TV / 24News / 11 minutes ago

Իրանը Գերմանիային մեղադրել է երկակի չափանիշների մեջ՝ Իսրայելի հարվածների վերաբերյալ դիրքորոշման պատճառով
168 Jham / 15 minutes ago