ArmLur.am -ը հայտնել էր, որ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։ Քիչ առաջ ArmLur.am -ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Shamshyan.com-նն է առաջինը հայտնել, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում մեքենաներ են բախվել կան զոհեր։ Ինչպես դեպքի վայրից Գ․ Շամշյանն է հայտնել՝ մահացածները ամուսիններ էին, բնակվում էին Եղվարդ քաղաքում, իսկ վիրավորներից երեքը նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաներնն են, որոնց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․