Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ-ն։ «Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումնեևր են վնասվել։ Գիշերվանի միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշենք՝ «Ինֆոքոմը» արձանագրել էր, որ Արթիկ համայնքի Փանիկ գյուղի 33/20 ընտրատեղամասում տեսախցիկը չի աշխատում։ Հանձնաժողովի նախագահը «Ինֆոքոմի» թղթակցին ասել է՝ տեղյակ չեն եղել, որ տեսախցիկը չի աշխատում, կդիմի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավելի ուշ տեղեկացրել է, որ ԸԸՀ-ից ասել են՝ 33/19, 33/20, 33/21, 33/22 ընտրատեղամասերում խնդիր կա, լուծում են։ The post Որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ներկայումս վերականգնված է. ԿԸՀ appeared first on Infocom .