ԱՄՆ-ում ներկայացվել է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը քարոզող գիրք։ Բաքուն իր պետական մակարդակով առաջ մղվող էքսպանսիոնիստական՝ ծավալապաշտական «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը տեղափոխում է Միացյալ Նահանգներ՝ այնտեղ ներկայացնելով մի գիրք, որը պատմական կեղծիքներ է տարածում Հայաստանի մայրաքաղաք Երևանի վերաբերյալ։ Գրքի հեղինակը Ֆարիդա Սաֆիևան է՝ Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարանի ամբիոնի վարիչը, ինչպես նաև Երևանի «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության նախագահը։ Այս գիրքը պետական ֆինանսավորմամբ իրականացվող քարոզչական գրականության ակնհայտ օրինակ է։ Պետական մակարդակով նման օրակարգի առաջմղումը խաթարում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված՝ ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի միջնորդական ջանքերը։ The post Պատմական կեղծարարություններ ԱՄՆ-ում․ Բաքուն Վաշինգտոնում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը appeared first on Ազգ .