Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ ՍԱՍ սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր․ գրում է Shamshyan.com -ը։ Կայիք տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է, և նրա կյանքը հնարավոր է եղել փրկել Երևանի 103 շտապօգնության, Երևան բժշկական կենտրոնի, ապա Նոր-Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ, իսկ գնդակը Նոր-Մարաշ -ի բժիշկները հայտնաբերել են սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելուց հետո կարողացել են վիրավորի վիճակը կայունացնել, սակայն որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Եթե այդ երեք՝ Երևանի 103 շտապօգնության, Երևան բժշկական կենտրոնի և Նոր-Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկները օպերատիվ չգործեին, երիտասարդ տղայի կյանքը հնարավոր է չհաջողվեր փրկել։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիևյան փողոցում կրակոցների հետևանքով վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա որդին․ Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մարդիկ վախենում են, որ իրենց ազգականը կզրկվի աշխատանքից. Գևորգյան
ABC Media / 26 minutes ago

Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ
ABC Media / 27 minutes ago

Ռուսական գազի այլընտրանք ունի՞ գործող իշխանությունը #abcmedia
ABC Media / 1 hour ago

Մեր ուժի պարագայում ընտրական գործընթացքում հավասարության սկզբունքը խախտված է. Գոհար Մելոյան
ABC Media / 1 hour ago
Related coverage

Կուտակումներ, հերթեր ու աննախադեպ ակտիվություն Ծովակ գյուղի 21/43 ընտրատեղամասում
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago

Ցավում եմ, որ մրցակիցս կալանքի տակ է. ՔՊ թեկնածուն պատմել է ամրագոտու և վարչապետի հրահանգի մասին
24TV / 24News / 9 minutes ago

Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
168 Jham / 11 minutes ago

100 մետր էր ընդամենը, դրա համար ամրագոտի չկապեցի, գուցե խախտում է. Ստեփանավանի ՔՊ-ի թեկնածու
24TV / 24News / 12 minutes ago